Search
Close this search box.

Այս գիշեր ՀՀ-ում մինչև -6 աստիճան ցուրտ կգրանցվի

Հանրապետության առանձին վայրերում փետրվարի 6-ին սպասվում են թույլ եւ կարճատեւ տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով, սպասվում է բուք։ Քամին՝ հարավարեւմտյան, տեղ-տեղ 30-35 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհդրոմետում», Երեւանում հնարավոր են թույլ եւ կարճաժամկետ տեղումներ, քամին՝ 14-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +10+12։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +8+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5,

Լոռիում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +8+12,

Տավուշում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ 0+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝-1-3, ցերեկը՝ +8+12,

Արարատում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +11+13,

Արմավիրում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +11+13,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +1+3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝0-2, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +9+13։

Please enter a valid URL