Search
Close this search box.

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են Արցախի նախկին ղեկավարներին և մյուս հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին և մնացած գերիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ»,– նշեց Ամատունին։

Բաքվում պահվող հայ գերիներին այցելությունները տեղի են ունեցել հունվարի վերջին, փետրվարի սկզբին։

Հիշեցնենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին առաջին անգամ տեսակցել էին 2023 թվականին նոյեմբերի սկզբին։

Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները սեպեմբերի վերջին ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։

Please enter a valid URL