«Փլատակների տակ երկու մարդ կա, որոնք արձագանքում էին փրկարարներին, փառք Աստծո, մահացածներ չկան»,- պայթյունի վայրում, լրագրողների հետ զրույցում, ասաց Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը։ Այլ մանրամասներ նա չհաղորդեց։
Ավելի վաղ հայտնել էինք Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով 2 տուն էր փլուզվել։