Search
Close this search box.

Գորիսում հնչած կրակոցներից տուժել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվտանգության պետի եղբայրը. նա վիրավոր է

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Գորիսում հնչած կրակոցի մասնակիցները երկար տարիների թշնամանք ունեն միմյանց դեմ, ինչի համար էլ հնչել են այդ կրակոցները։ Կրակոցից տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվտանգության պետի եղբարյն է՝ Ալիկ Աբրահամյանը, վերջինիս տեղափոխել են հիվանդանոց։

Shamshyan.com-ը գրել էր,որ փետրվարի 2-ին կրակոցներ էին հնչել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի տեղեկություններ էին ստացվել, որ Գորիս քաղաքի ժողովրդին հայտնի Սրտաբանականի խաչմերուկում կրակոցներ են հնչել: Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել էին կրակված պարկուճներ, արնանման հետքեր, BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կային կրակոցի հետքեր։

Վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Մհեր Մուսայելյանը, ով եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ վերջինս կրակոցներ է արձակել 49-ամյա Նիկոլայ Աբրահամյանի կողմից վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ պահին ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Ն. Աբրահամյանի ուղղությամբ երթևեկող նրա եղբայրը՝ 41-ամյա Ալիկ Աբրահամյանը, մոտեցել է նրանց և փորձել է միջամտել, որի ժամանակ Մ. Մուսայելյանը կրակոցներ է արձակել նաև նրա ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վերջինս «ձախ ազդրոսկրի միջին ստորին երրորդականի հրազենային, գնդակային կույր վիրավորում, ձախ ազդրոսկրի դիաֆիզի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք, ոսկրային ֆրագմենտների տեղաշարժում, ազդրոսկրի ստորին երրոդական մակարդակի փափուկ հյուսվածքներում մետաղական օտար մարմին» վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Please enter a valid URL