Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 24-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում ժամը 17:30-ի սահմաններում 2 տարեկան երեխա (տղա) է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 22:20-ին փրկարարները ջրանցքում հայտնաբերել են 2016 թ. ծնված Ա. Ս.-ի դին: