Հայաստան–Վրաստան սահման տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»։
Նշվում է, որ պատճառը բուքն է և վատ տեսանելիությունը։
«Սահմանափակումը գործում է ներպետական նշանակության Կոդա–Փարցխիսի–Մանգլիսի–Ծալկա–Նինոծմինդա ճանապարհի 94-110 կմ հատվածում (Պառավանի լեռնանցք)»,– ասված է հաղորդագրությունում։