Search
Close this search box.

Նոյեմբերի 9-ից լավ կարգավորում չի լինելու. Արևմուտքում նույնպես խոսում են միջանցքի մասին

Նոյեմբերի 9-ից լավ կարգավորում չի լինելու. Արևմուտքում նույնպես խոսում են միջանցքի մասին

Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են այս տարվա առաջին կիսամյակում խաղաղություն կնքել: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2024 թվականի առաջին կեսին։ Մենք շատ հավանական ենք համարում, որ համաձայնագիրը կներառի դրույթներ, որոնք ուժեղացնելու են Ադրբեջանի վերահսկողությունը Զանգեզուրի միջանցքի ստեղծման վրա, որը տանում է դեպի Նախիջևան էքսկլավ», — ասվում է փորձագետների զեկույցում:

Սա էլ արևմտյան կենտրոնի կանխատեսում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին:

Իհարկե, մեր պսևդոարևմտամետներն այս առիթով նկատում են միայն ռուսական արձագանքները՝ համառորեն «չնկատելով» արևմտյան կանխատեսումները:

Այս թեմայով իմ դիրքորոշումը բազմիցս արտահայտել եմ:

Այդ տրանսպորտային հաղորդակցության նվազ ռիսկային տարբերակը նկարագրված էր Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում:

Հայաստանի իշխանությունները մտածված գնացին դրա չկատարմանը՝ զոհաբերելով նաև Արցախը, բայց օրակարգից այդպես էլ չկարողացան հանել «միջանցքի» թեման:

Այդ հարցի լուծումը, ցավոք, Հայաստանի համար այլևս ավելի բարդ է լինելու, քան այն, ինչ նկարագրված էր Եռակողմ փաստաթղթում: Ու ամենևին կապ չունի՝ Խաղաղության պայմանագիր կկնքվի՞, թե՞ ոչ, կամ այդ պայմանագիրը ում միջնորդությամբ կստորագրվի:

Կրկնում եմ՝ Նոյեմբերի 9-ից լավ կարգավորում չի լինելու:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Please enter a valid URL