Search
Close this search box.

Ավելի ամուր եղունգներ ունենալու չորս եղանակ

Եղունգները Ձեր անթերի տեսքը լրացնելու համար պետք է նախեւառաջ առողջ լինեն: Սակայն, հաճախ հակառակն է ստացվում. դրանք աճում են շատ դանդաղ, անընդհատ կոտրվում կամ շերտավորվում: Կան մի շարք  մեթոդներ ինչպես եղունգների ամրապնդման, այնպես էլ դրանց աճի խթանման համար: LN-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:

Առաջին
Վերցնում ենք 1 փաթեթ ժելատին, լուծում ջրում և ձեռքերը 15 րոպե պահում ստացված լուծույթի մեջ: Այնուհետ դրանք լվանում ենք տաք ջրով: Այս գործողությունն անհրաժեշտ է կատարել շաբաթական 3-4 անգամ:

Երկրորդ
Եղունգների մերսում. վերցնում ենք փափուկ խոզանակ և մանկական օճառով մերսում եղունգների ու մաշկի հատման մասերը: Այս մերսումները նպաստում են եղունգների ամրությանը և առանձգականությանը: Մերսումը կատարվում է երկու օրը մեկ:

Երրորդ
Աճի խթանման համար եղունգները շփում ենք զեյթունի ձեթով: Կարելի է նաև տաքացնել 80 գրամ զեյթունի ձեթ և ավելացնել ծովային աղ. ձեռքերը լուծույթի մեջ պահել 5 րոպե:

Չորրորդ
Վերցնում ենք 2 թեյի գդալ ծովային աղ, լուծում տաք ջրի մեջ, ձեռքերը ստացված լուծույթում պահում 15 րոպե: Կրկնել տասը օր:

Անհրաժեշտ է նաև ընդունել A,E,D վիտամիններ, որոնք նպաստում են եղունգների և մազերի ամրապնդմանը: Սննդակարգի մեջ կարելի է ներառել գազար, ծովային կաղամբ, ձկնեղեն, կաթնամթերք:

Please enter a valid URL