Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սկսած 2023/2024 ընթացիկ համերգաշրջանից` նշանակվել եմ Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։
Ինձ համար մեծ բավականություն է աշխատել այս նվագախմբի հետ, և ես անհամբերությամբ եմ սպասում նվագախմբի հետ փետրվարի 5-ին կայանալիք համերգին` «InClassica» միջազգային փառատոնի շրջանակում»