Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. Վերին Լարսում հազարավոր մեքենաներ հայտնվել են հերթի մեջ

Ավելի քան 2200 բեռնատար սպասում են Վերին Լարսի հերթում, գրում է Sputnik Грузия-ն։ Երթևեկությունը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար:

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդով բեռնատարների համար անցանելի է անվաշղթաների կիրառման դեպքում։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։

Please enter a valid URL