Հանրապետության տարածքում` փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-6-ին հնարավոր են կարճատև տեղումներ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1-4,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝ 0 -4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5 — 8, ցերեկը՝ +1+3,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0-3,
Լոռիում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+7,
Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+12,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -3-5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -5 -9, ցերեկը՝ 0 +5,
Արարատում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +4+6,
Արմավիրում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+6,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝ 0-4,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4+6,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +4+8։