Այսօր՝ փետրվարի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցի բարձրահարկ շենքերից մեկից քաղաքացին ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա։Ինչպես հայտնում է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն, պարզվում է։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 60-ամյա Հրաչ Մ․-ն է։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Փրկարարներն ու պարեկները դին իջեցրել և պատգարակով մոտեցրել են դիատարին։
Կայքի տեղեկություններով՝ տղամարդը 8-րդ հարկից է վայր ընկել։