Search
Close this search box.

«Հանրային ձայն» ֆրակցիան քվորում չի ապահովելու. ինչ է հայտարարում Վարդան Ղուկասյանը

Փետրվարի 7 ին նախատեսված է Երեւանի ավագանու արտահերթ նիստ: Ես, Վարդան Ղուկասյանս հայտարարում եմ, որ  Հանրային ձայն ֆրակցիան չի մասնակցելու եւ քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ եւ ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա:

Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե Հանրային ձայնի որեւէ անդամ տրվի այդ շանտաժներին եւ մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլեւ իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան, ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետեւից:

Հարգանքներով` Վարդան Ղուկասյան

Please enter a valid URL