Տեխասում մահապատժի դատապարտված կալանավորին, որը 2003-ին դավադրություն էր կազմակերպել իր ընտանիքին սպանելու համար, կյանք է շնորհվել մահապատժի իրականցումից րոպեներ առաջ:
CNN-ի տեղեկացմամբ՝ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը որոշել է նվազեցնել Թոմաս Ուիթաքերի պատիժը մինչև ցմահ ազատազրկում՝ առանց ժամկետից շուտ ազատ արձակվելու իրավունքի: Այս որոշումը կայացվել է հինգշաբթի:
Սա առաջին անգամն է, երբ Էբոթը կյանք է շնորհում մահապատժի դատապարտված կալանավորին և առաջին դեպքը, երբ նահանգապետը մահապատիժը փոխարինում է ցմահ ազատազրկմամբ:
Ինչպես նշվում է, Էբոթի ղեկավարման օրոք 30 մահապատիժ է իրականացվել Տեխասում:
Ուիթաքերը դատապարտվել է սպանության, ինչպես նաև իր մոր ու եղբոր սպանությունը կազմակերպելու համար: Հայտնի է, որ Ուիթաքերին այդ քայլին դրդել է ժառանգություն ստանալու միտքը: