Search
Close this search box.

Սուրեն Պապիկյանը` բանակում մահվան դեպքերի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հսկայածավալ աշխատանք է տանում բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների վերացման ուղղությամբ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՀՀ ԶՈւ ամենամեծ խնդիրը մահվան այն դեպքերն են, որոնք լինում են ծառայության բերումով` ինքնասպանություններ, ինքնասպանության հասցնելու և սպանության դեպքեր։ Երբ խոսում ենք ոչ մարտական պայմաններում զոհերի թվի մասին և հղում ենք կատարում վիճակագրությանը, ապա մենք տեսնում ենք թվեր, որոնք կարող են վերաբերել դժբախտ պատահարներին` ՃՏՊ–ներ, հիվանդություն և այլն։ Այն, ինչ տեղի է ունենում բանակում, դա նաև կյանքի մի մասն է։ Երբ զինվորը գալիս է բանակ, իր հետ բերում է բարքեր, մեր խնդիրն է այդ բարքերը զրոյացնել, զինվորին դարձնել կարգապահ և մարդուն հասցնել իր տուն»,– ասաց Պապիկյանը։

«ՀՀ–ում 2022 թվականին մահվան ելքով 193 ՃՏՊ է եղել, ԶՈւ մասնաբաժինը կազմել է 17 դեպք, 2023 թվականին գրանցվել է մահվան ելքով 204 դեպք, ԶՈւ մասնաբաժինը կազմել է 12 դեպք»,– ասաց Պապիկյանը։

Պապիկյանն անդրադարձավ նաև ՆԱՏՕ–ի չափորոշիչներով նախատեսված զինվորական համազգեստներին` նշելով, որ այս համազգեստների մրցույթը դեռ 2022 թ. են հայտարարել։ Այս պահին կան հաղթողներ, նաև միջազգային գործընկերներն են այս հարցով օգնում ՀՀ ՊՆ–ինը։ Նա վստահեցրեց, որ արդեն 2024 թ. կլինի ՀՀ ԶՈւ դաշտային համազգեստի վերջնական տեսքը, իսկ օրենսդրական համապատասխան փոփոխություններից հետո կարգելվի դրանց վաճառքը։

Please enter a valid URL