Search
Close this search box.

Աշոցքում գրանցվել է հանրապետությունում ամենացածր ջերմաստիճանը

Հունվար ամսվա ընթացքում առավելագույն ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության տարածքում գրանցվել է Կապանում՝ հասնելով +22 աստիճանի։ Տաք հունվարն ուղեկցվել է նաև առատ տեղումներով, այսօր կայացած ասուլիսում նշել է Գագիկ Սուրենյանը:
«Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 8-10 աստիճանով։ Եվ միայն հունվարի 25-ից արկտիկական օդային սառը հոսանքի ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը բավական նվազեց։ Մասնավորապես՝ հունվարի 31-ին Աշոցքի հատվածում գրանցվեց այս ձմռան ընթացքում հանրապետության ամենացածր ջերմաստիճանը՝ -32»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում, որը գտնվում է ծովի մակերևույթից 3229 մ բարձրության վրա, ձյան ծածկի բարձրությունը կազմում է 161 սմ, Ամբերդի հատվածում՝ 107 սմ, բնակավայրերից ամենաբարձր ձյան ծածկը Ջերմուկում է՝ 95 սմ։

Please enter a valid URL