Դաժան ծեծի արդյունքում մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Այս մասին ահազանգել է փոխգնդապետի եղբայրը։
Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում 2019 թ. սեպտեմբերի 17-ին ծեծի էին ենթարկել, գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցրել, և 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո Արա Մխիթարյանը մահացել էր։