Search
Close this search box.

Հայաստանին ռազմական օգնությունը վնասում է խաղաղության հաստատմանը. Բայրամով

Ադրբեջանը Եվրամիության և դաշինքի անդամ երկրների հուսալի գործընկերն է, մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելը և անարդար մոտեցում դրսևորելը չի նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները։

«30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական պայմաններ են ստեղծվում, և ԵՄ-ի ու անդամ որոշ երկրների կողմից ցանկացած պատրվակով Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կամ հովանավորչության ճանապարհով Հայաստանին խաղաղ գործընթացից դուրս բերելը վնաս կհասցնի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»,- ասել է Բայրամովը։

Please enter a valid URL