Search
Close this search box.

Նախ` ոչ թե մենք ենք քայլում, այլ դու․ իրավապաշտպանը Փաշինյանի ասած ցուլերի, կարմիր շորերով գելխեղդի ու Քրիստոսի և Կարմիր գլխարկի մասին

Ցուլերի, կարմիր շորերով գելխեղդի ու Քրիստոսի և Կարմիր գլխարկի մասին:
Վերջնականապես խճճվեցի:

Երեկ Փաշինյան Նիկոլն ասած, որ իբր մենք «քայլում ենք մի ճանապարհով, որի երկու կողմերում ցուլեր են, իսկ մենք կարմիր շորերով ենք` ոտից գլուխ»:
Նախ` ոչ թե մենք ենք քայլում, այլ դու: Պետք չէ քո արածներն ընդհանրացնել և պատասխանատվությունը կիսելու փորձ կատարել:
Եվ հետո` բա ասում էիր, որ գելխեղդ ես, բա ասում էիր, որ Քրիստոսն ես: Ի վերջո, ինչու՞ ես «ոտից գլուխ» կարմիր շորեր հագել: Ինչքան գիտեմ կարմիրն իզգոյ պետությունների սիրած գույնն է: Շորերդ փոխի:

Միայն կեպկան կարմիր թող լինի: Գոնե պատմության մեջ կնույնականացվես Շառլ Պերրոյի հեքիաթի հայտնի հերոսուհու հետ:

Please enter a valid URL