«Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն է, Ալեն Սիմոնյանը մեր թիմակիցն է ու մենք նրա հետ ոչ մի խնդիր չունենք»։ Ի պատասխան «Հրապարակի» հարցի՝ ասել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։
«Ոչ, Ալեն Սիմոնյանի հետ երեկ չենք հանդիպել։ Սակայն կարող եմ նշել, որ այն ձեր պնդումները, թե թիմը խնդիրներ ունի Ալեն Սիմոնյանի հետ, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա։