Search
Close this search box.

ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը։

«Մեր աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանում այս հարցի շուրջ կարելի է ասել կոնսենսուս կա, քանի որ ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ արարքը նշանակում է՝ քաղաքական դավաճանություն։ Նույն դիրքորոշումը պնդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իսկ ՔՊ-ականների համար վաղուց լցվել է համբերության բաժակը, բոլորը ատամները սեղմած սպասում են, թե երբ նա պետք է լքի խորհրդարանը։ Բանն այն է, որ Ալեն Սիմոնյանի և ՔՊ թիմի միջև վաղուց հարաբերությունները շատ լարված են ու կարելի է ասել Սիմոնյանի հեռանալը բոլորը ծափահարություններով կողջունեն»,-գրել է կայքը։

Լրատվամիջոցը նաև կապ է հաստատել Ալեն Սիմոնյանի խոսնակ Նելլի Ղուլյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական Սիմոնյանի հրաժարականի հարցը․ «Բոլոր պնդումները ծիծաղելի են և իրականությանը չեն համապատասխանում»։

Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարարությունում երկու օր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը: Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը կալանավորվել են: Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք 2 ամիս ժամկետով։

Please enter a valid URL