Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի առաջին օրը հայ մարզիկները բավականին հաջող են հանդես եկել։
Նրանցից մի քանիսին կտեսնենք մեդալային գոտեմարտերում: Հունահռոմեական ոճի հավաքականից ոսկե մեդալի համար պայքարելու է Օլիմպիական ու աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Նա մինչև 97 կգ քաշային կարգում հաղթանակներ է տարել 3 գոտեմարտում։ Մեր տիտղոսակիր ըմբիշը եզրափակչում հանդիպելու է ուկրաինացի Դիմիտրի Տիմչենկոյի հետ:
Մինչև 55 քաշային Նորայր Հախոյանը այսօր բրոնզե եզրափակչում կհանդիպի իրանցի Ռամին Բաստամիին։ Իսկ 63 կգ քշային Սլավիկ Գալստյանը՝ ուկրաինացի Դմիտրի Դոբրովի հետ։
Բրոնզե մեդալի համար ելույթ է ունենալու նաև Էդուարդ Սարգսյանը (82 կգ), նրա մրցակիցը ադրբեջանցի Էլվին Մուրսալիևն է։Ազատ ոճի հավաքականի 57, 65, 74 կգ քաշային ըմբիշները պարտություններ են կրել ու դուրս մնացել հետագա պայքարից: