Search
Close this search box.

«Հանցավոր մեծ խումբ ենք բացահայտել». Քյարամյան

ՀՀ-ում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնեց, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը վերջին շրջանում բարդացել է՝ հաշվի առնելով, որ մեխանիզմները սկսել են փոխվել. «Հիմնականում խանութ-հարթակների, ինտերնետ հավելվածների միջոցով է իրականացվում առքուվաճառքը, իրավապահ համակարգն էլ նոր մեթոդիկայի մշակման փուլում է: Անցած տարի կարողացանք մի մեծ հանցավոր խումբ բացահայտել. առաջին անգամն էր, երբ իրավապահ համակարգին հայտնի մեթոդները չկիրառվեցին, այլ՝ կիրառվեցին բացառապես այլ մեթոդներ, որոնք աշխատեցին: Անցած տարի թելեգրամյան 150-ից ավելի հարթակներ, 8 սենյակ-լաբորատորիաներ ենք բացահայտել»,- նշեց պաշտոնյան:

 

Please enter a valid URL