Search
Close this search box.

Վահան Քերոբյանը՝ իր տեղակալի ձերբшկшլմшն մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների ձերբակալությանն, ասաց, որ պետք է առաջնորդվեն անմեղության կանխավարկածով, քանի դեռ մարդու վերաբերյալ մեղադրական դատավճիռ չկա, մարդը չի կարող համարվել մեղավոր,

«Պետք է սպասենք գործընթացներին»,- հավելեց նախարարը։

Նա ասացց, թե Քննչական կոմիտեի ներկայացրած հաղորդագրության մեջ փոխնախարար Անի Իսպիրյանին վերաբերող հատվածում առաջին դրվագով բացակայում է «կաշառք» բառը և չկա «բյուջեի փողերի ծախս»։

«Այսինքն, այդ դրվագով, չկա բյուջեի ծախս և չկա որևէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք։ Ուստի, ինձ համար լրացուցիչ պարզաբանման կարիք կա, թե ինչ է նշանակում չարաշահում։ Այդ տենդերային գործընթացը եղել է իրավաբանների, այդ թվում ֆինանսների նախարարության հսկողության տակ։ Մենք ավելի քան վստահ ենք՝ քննությամբ էլ կպարզվի, որ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որևիցե խախտում չի լինի։ Պետք է սպասենք, որպեսզի ՔԿ գործընկերներն ասեն, թե ինչ են հասկանում չարաշահում ասելով»,-ասաց Վահան Քերոբյանը։

Վահան Քերոբյանն ասաց նաև, թե հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը չի հարցաքննվել։

Please enter a valid URL