Այսօրվանից վաճառքի կհանվեն մեքենաների 00 ОО 000 համարները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ակնկալում է, որ որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը։
Նա հանձնարարեց, որ այդ գնումներից ՀՀ պետական բյուջե հնարավորինս շատ ու մեծ մուտք արվի, բայց, իհարկե, գները պետք է մատչելի լինեն։
«Ես ակնկալում եմ այդ հարթակից, որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը, որտեղ հնարավոր է գին բարձրանա ու մաքսիմալ գներով վաճառվեն այդ համարները:
Գիտենք, որ նման համարների սիրահարները Հայաստանում քիչ չեն, այնպես որ՝ բարի ժամանց ենք մաղթում բոլորին», — ասաց Փաշինյանը։