Search
Close this search box.

ՖՈՏՈ. ԱԱԾ աշխատակիցներն ու ոստիկանները հայտնաբերել են օրենքnվ գnղ Օշականցի Գnրիկի 21-ամյա որդուն

Երեկ՝ հունվարի 31-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում, ՀՀ ՆԳՆ Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը:

Shamashyan.com-ի փոխանցմամբ՝ կարճ ժամանակում ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, հետո նրանց միացած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Օշականում հայտնաբերում են Ս. Մելիքյանին, և բերման ենթարկում ոստիկանության Աշտարակի բաժին:

Վերջինիս նկատմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում է կայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումը:Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):
Նա քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին է:
Կայքի տեղեկություններով՝ Ս. Մելիքյանը ոստիկանության Աշտարակի բաժնից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

Please enter a valid URL