Search
Close this search box.

Պետք է որակ ապահովենք, թե չէ՝ հարց կծագի՝ այդքան փողը ինչո՞ւ ենք լցրել հողերի, ջրերի ու շենքերի մեջ․ Նիկոլ Փաշինյան

Մի պահ պատկերացնենք՝ պարզվի արված աշխատանքների որակի հետ կապված մեծ պրոբլեմ կա, դա շատ մեծ խնդիր կդառնա։ Այս մասին կառավարության նիստիում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն, որ ես ասում եմ որակ, նկատի չունեմ այն որակը, որը աշխարհում կա։ Ես նկատի ունեմ այն որակը, որը օբյեկտիվորեն մեզ կարող է հասանելի լինել։ Այնտեղ, որտեղ որակի պրոբլեմներ արձանագրվեց, մեծ պրոբլեմ է։

Ես ակնկալում եմ, որ 0 կոմպրոմիս լինի մեր ունեցած ոչ բարձր ստանդարտների համեմատությամբ։ Սա պետք է մենք ապահովենք անպայման, հակառակ դեպքում լուրջ խնդիր կդառնա, հարց կծագի՝ այսքան փողը ինչո՞ւ ենք լցրել հողերի մեջ, ջրերի մեջ, շենքերի մեջ, գույքերի մեջ և ընդհանրապես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Please enter a valid URL