Search
Close this search box.

ՔՊ-ական պատգամավորի որդին ազատվել է աշխատանքից

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վերջինը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է: Ասում են՝ նրա՝ աշխատանքից ազատման հարցը վաղուց էր քննարկվում: Խոսում էին, որ վերևներում նրա նկատմամբ անվստահություն է ձևավորվել դեռևս անցած տարվանից, նախարարությունում Մելքոնյանին նույնիսկ «խիստ նկատողություն» էին հայտարարել:

Ըստ լուրերի, Մելքոնյանի փոխարեն կնշանակվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբեն Խալապյանը:

Please enter a valid URL