«Առավոտ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը:
Նա հիմա գտնվում է Քննչական կոմիտեում: Նրա փաստաբանն է Մուշեղ Ալեքսանյանը:
Նրանից ճշտեցինք՝ այս պահի դրությամբ ի՞նչ ընթացք է ստացել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը: Նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել»:
Հարցին՝ դա ասֆալտի տենդերի հե՞տ է կապված՝ Մուշեղ Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, ընդհանրապես ըտենց բանի հետ կապված չի: Կապված է իր նախկին աշխատավայրի հետ, որը ծրագրավորման ընկերություն է, ընդհանրապես շինարարության հետ կապ չունի»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: