Search
Close this search box.

«Շունը տիրոջը չի ճանաչում, քաոսային իրավիճակ է». ինչ է կատարվում ՆԳՆ-ում

NewDay.am կայքը գրում է․

«ՆԳՆ-ում քաոսային իրավիճակ է: Քաղացիական հատուկ ծառայության տասնյակ աշխատակիցներ կորցրել են աշխատանքը, բազմաթիվ քաղաքացիական ծառայողներ չեն կարողանում աշխատավարձ ստանալ շիլաշփոթի պատճառով»։ Այս մասին NewDay.am լրատվականին ահազանգում են ՆԳՆ մի քանի աշխատակիցներ, ովքեր չեն ցանականում՝ իրենց անունը հրապարակվի։

«Մեզ ասել են, որ փոխնախարար Արփինե Սարգսյանի նախաձեռնությամբ` 2023-ի դեկտեմբերին որոշում է կայացվել՝ Քաղաացիական հատուկ ծառայության աշխատակիցների հաստիքները պետք է վերանվանվեն «Քաղաքացիական ծառայողներ»: Շատերին նախապես չեն ծանուցել, որ իրենց հաստիքը կրճատվում է, մի մասին առաջարկել են նոր հաստիքին անցնելու համար դիմում գրել, հարցազրույցի մասնակցել, որից հետո կշարունակեն կատարել այն գործառույթը, որը նախկինում են արել, սակայն հարցազրույցը բարեհաջող անցնելուց հետո, հաջորդ օրը անակնկալի են եկել, քանի որ իրենց քաղաքացիական ծառայողի աշխատանք են առաջարկել, բայց այլ վայրում կամ ստորաբաժանումում, իսկ կեսից շատերը չունենալով համապատասխան բարձրագույն կրթության դիպլոմ` տվել են ժամանակավոր փորձագետի աշխատանք»:

ՆԳՆ-ի մեր զրուցակիցները ասացին, որ Ներքին գործերի նախարարությունում կադրային և ֆինանսական քաոս է տիրում.

«Շունը տիրոջը չի ճանաչում․ հարցազրույցը բարեհաջող հանձնել են, իրենց շնորհավորել են դրա համար, բայց հաջորդ օրը զանգել են և ասել, որ պատրաստվում են իրենց տեղափոխել մեկ այլ բաժին։ Այժմ ՆԳՆ-ի կազմում են նախկին ԱԻՆ-ը, միգրացիոն ծառայությունն ու ոստիկանությունը։ Եթե նախկինում յուրաքանչյուր ստորաբաժանում իր հաշվապահն ու ֆինանսիստը ունեին, և նրանք էին կազմում հաշվետվությունները, հաշվարկում աշխատավարձներն ու վճարում դրանք ժամանակին՝ ոստիականության համար սահմանված էր յուրաքանչյուր ամսվա 25-26-ը, ապա այժմ մեկն է կատարում ֆինանսական գործարքները` ՆԳՆ ֆինանսաբյուջետայի վարչության պետը: Մի հոգու ուսերին այդ գործառույթը դնելը իսկական խառնաշփոթ է ստեղծել ծառայողների և ոստիկանների միջև։ Մարդիկ վարկեր ու հիփոթեք ունեն, տուն են պահում, չեն կարողանում իրենց վճարումները կատարել ժամանակին»:

ՆԳՆ աշխատակիցները համոզված են, որ, եթե նույնիսկ մի կերպ հունվարի աշխատավարձը ուշացած տան միևնույն է , մյուս ամիսներին կրկնվելու է պատկերը, որովհետև համակարգային և կառավարման խնդիրներ կան:

«Ամբողջ դեկտեմբերին կադրերի բաժինն է արտաժամյա մինչև ուշ գիշեր աշխատել, որ կադրային վերադասավորումները խառնաշփոթը գլխի բերեն, հիմա էլ ֆինանսաբյուջետային վարչությունն է: Մարդկանց հետ անարդարացի են վարվել, հերթով դիմում են գրում ու դուրս գալիս՝ չդիմանալով քաոսային վիճակին»,-վսատհեցնում են մեր զրուցակիցները։

Please enter a valid URL