Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ում պահանջում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ում կրկին Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ են հնչեցրել: Այս անգամ նրանց լկտի պահանջը հնչել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների Պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովային ուղղված պատասխանում, որը գտնվում է Երևանում:

«Ավելի լավ կլիներ, եթե Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովան չմեկնաբաներ կեղծ հայկական պատմությունների վրա հիմնված հարցերը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Չեխիայի խորհրդարանի խոսնակի հայտարարությունները:

Նրա խոսքով, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը պետք է հարցներ, թե «ե՞րբ Հայաստանն իր Սահմանադրությամբ և օրենսդրությամբ կվերացնի տարածքային պահանջները իր հարևանների նկատմամբ»:

Ընդգծենք, որ Ադրբեջանը վերջերս դիվերսիֆիկացրել է իր տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ և ներկայացրել իրավական բնույթի պահանջներ՝ փոխել Սահմանադրությունը ու զինանշանը: Բաքուն «համեստորեն» լռում է սեփական օրենսդրության տարածքային պահանջների մասին:

Please enter a valid URL