Search
Close this search box.

Տպավորություն է, որ էկոնոմիկայի նախարարությունում ահшբեկչшկшն խումբ են վնասազերծում․ ուր է պաշտոնական արձագանքը

Արդեն մի քանի ժամ է, ինչ մամուլում տեղեկություններ են, որ էկոնոմիկայի նախարարությունում ընթանում են քննչական գործողություններ, կան ձերբակալվածներ եւ այլն: Այդ ժամերի ընթացքում միակ պաշտոնական արձագանքը եղել է էկոնոմիկայի նախարարությունից, որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարեւոր է: Եվ, որ նախարարը ասում է, թե չգիտի՝ ԱԱԾն է գործողություն անողը, թե՞ այլ կաոռւյց:

Իսկ ո՞վ գիտե: Գուցե արտաքին հետախուզությու՞նն է: Առավել եւս, որ օրերս վարչապետ Փաշինյանը հանդիպել էր արտաքին հետախուզության ղեկավարությանն ու տվել ինչ որ հանձնարարականներ: Դե, նոր ձեւավորվող կառույց է, էլ որտեղ պետք է վարժվի, եթե ոչ երկրի ներսում, որ հետո դրսում իրականացնի վարժ հետախուզություն․

Եթե լուրջ, միթե՞ այդ ժամերին չկա որեւէ իրավապահ կառույց, որը կասի՝ մենք ենք անում, ու ահա այս գործողությունն ենք անում: Թե չէ տպավորություն է, որ էկոնոմիկայի նախարարությունում ահաբեկչական խումբ են վնասազերծում, ու գաղտնի են պահում, որ հանկարծ ահաբեկիչները ներսում համացանցից չիմանան ով է, ինչ է, ու չկարողանան փախչել:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL