«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Ամերիկայում գործող “Spirit of America” կազմակերպության հետ համագործակցության շրջանակում Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքներում Արցախից բռնի տեղահանված 200-ից ավել ընտանիքների տրամադրել է սննդային փաթեթներ, կենցաղային պարագաներ, շուրջ 110 երեխա ստացել է գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ, և 46 ընտանիքի տրամադրվել է վառելափայտ` ապահովելով նրանց համար տաք ձմեռ։
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարցերով տնօրեն Zack Bazzi Զաք Բազիին` համագործակցության և անձամբ Հայաստան այցելելու, մեր հայրենակիցներին քաջալերելու համար։