Search
Close this search box.

«Ճիշտն ասած՝ չգիտեմ ԱԱԾ-ն է, թե չէ, ու չգիտեմ, թե ինչու է մտել». Քերոբյանը տեղյակ չէ, թե ինչու են իրավապահները «մտել» Էկոնոմիկայի նախարարություն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է «մտել» նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։

«Ճիշտն ասած՝ չգիտեմ ԱԱԾ-ն է, թե չէ, ու չգիտեմ, թե ինչու է մտել», — այսօր՝ հունվարի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա։

«Բնականաբար, պետական կառավարման մարմինները հիմնականում կարող են մտնել կոռուպցիոն գործերով եւ մենք գերկարեւորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը: Բայց նաեւ պետք է նշեմ, որ հարգում ենք նաեւ մարդկանց անմեղության կանխավարկածը: նաեւ նշեմ, որ վերջին երեք տարվա մեջ էկոնոմիկայի նախարարության աշխտակիցների հետ կապված նման բաներ չի եղել»,-ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ փոխնախարար Անի Իսպիրյանի ազատումը համընկե՞լ է այս գործողությունների հետ՝ նախարարն արձագանքեց, թե դա ընդամենը պատահականություն է. «Անին 1,5 ամիս առաջ ասել էր, որ ամուսինը Հոլանդիայում աշխատանք է ստացել, պատրաստվում են տեղափոխվել եւ տեղափոխվելուց ի քանի օր առաջ դիմում է գրել ։ Ուրիշ հարց տվեք էլի»,- ասաց նա՝ խնդրելով այդ թեմայով իրեն հարց չտալ:

«Ես այստեղ էի եւ դեռեւս որեւէ նորություն չունեմ, կարծում եմ՝ նորությունների համար ճիշտ կլինի դիմելայն մարմիններին, որոնք իրականացնում են քննչական գործողությունները»,-ասաց Քերոբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անի Իսպիրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: 168.am-ի տեղեկություններով՝ վերջինս նաև ձերբակալվել է ԱԱԾ կողմից։ Ըստ լրտվամիջոցի՝ ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։

Please enter a valid URL