Search
Close this search box.

Կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը․ ԱԺ նախագահ

Հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջողել իրենց այսօրվա և հետագա աշխատանքում։ Այս մասին Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների ղեկավարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հստակության ակնկալիք ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է, կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը և ցույց տալ ոչ թե երևակայական քարտեզներով, այլ իրավական հիմք ունեցող»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է հանձնաժողովների հանդիպումը Թովուզ-Ղազախ հատվածում անցկացվում, Սիմոնյանն ասաց՝ պետք էր ինչ-որ տեղից սկսել, այլ իմաստներ պետք չէ փնտրել։ Նրա խոսքով՝ կարևոր է այն, որ այդ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է տեղի ունենում։

Please enter a valid URL