Search
Close this search box.

Մետրոյի «Աջափնյակ» կայարանը ամենաշատը կառուցվել է ֆեյսբուքում…ճիշտ եմ ասում չէ՞, պարոն Ավինյան․ Կարեն Քոչարյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանը ամենաշատը կառուցվել է Ֆեյսբուքում…Ճիշտ եմ ասում չէ՞, պարոն Ավինյան․ այսպես է արձագանքում քաղտեղնոլոգ Կարեն Քոչարյանը Տիգրան Ավինյանին ձյան տեղումների հետ կապված, երբ Ավինյանն ասել էր, թե ամենաշատ ձյունը տեղացել է ֆեյսբուքում։
Ներկայացնում ենք նաև Կարեն Քոչարյանի արձագանքը այդ մասով․

Ամենաշատ ձյունը տեղացել է ֆեյսբուքում․ Երևանի ավագանու նիստում, այս ֆրազն ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ես 100% համաձայն եմ պարոն Ավինյանի հետ: Իհարկե, պարոն Ավինյան, վերջին 6 տարիների ընթացքում, Ֆեյսբուքում ոչ միայն ամենաշատ ձյունն է տեղում, այլև Հայաստանը տնտեսական մեծ թռիչք է ապահովում, Շուշիի համար մինչև հիմա մարտերը շարունակվում են, մարդիկ չեն արտագաղթում, ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստում, Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է և Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, թանկացում ընդհանրապես չկա, հայ ոստիկանները բարեկրթության էտալոն են, իսկ խաղաղությունը արդեն վաղուց եկել է Հայաստան…. և այս ամենը միայն Ֆեյսբուքում… չէ՝ մեկ էլ Հ1-ի եթերում: Եվ այս ուրախ կյանքը մեզ ընկեր Նիկոլը բերեց…
ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Please enter a valid URL