78 տարեկանում կյանքից հեռացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին։ Այս մասին հայտնում է Splash-ը։
Դերասանուհին հայտնի է բրազիլական «Կլոն» հեռուստասերիալից։ Մարտինին մարմնավորել է Զորաիդեին՝ գլխավոր հերոսուհու օգնականին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մարտինին տառապում էր թոքերի քաղցկեղով։