Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանն ավելի անկեղծ կլիներ, եթե ասեր «առնվազն չի կարող Հայաստանն ունենալ այնպիսի Սահմանադրություն, որին Ադրբեջանը դեմ է»․ «ՉԻ»

«Ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պիտի փոխվի․․․ մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը․ առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ․․․ չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված», հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

… Խնդիրն այն է, որ ՀՀ զինանշանը սահմանված է գործող Սահմանադրությամբ, այսինքն՝ այն փոխելու համար պետք է փոխել Սահմանադրությունը, ինչի մասին Ադրբեջանը վերջերս հաճախ է խոսում։ Այլ կերպ ասած՝ Ալեն Սիմոնյանն ավելի անկեղծ կլիներ, եթե ասեր «առնվազն չի կարող Հայաստանն ունենալ այնպիսի Սահմանադրություն, որին Ադրբեջանը դեմ է»։

Ինչ վերաբերում է օրհներգին, ապա հենց միայն դրա անվանումը՝ «Մեր հայրենիք», հակասում է իշխանությունների աշխարհայացքին։ Ի՞նչ հայրենիք, մեր հայրենիքը պետությունն է, հետևաբար՝ դրա առաջին տողերը պիտի հնչեն այսպես․ «Մեր պետություն, ազատ անկախ, (ԵԱՏՄ ինադու), յուր որդիքը արդ կոչվում են պարտաճանաչ հարկատու․․․»։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում

Please enter a valid URL