Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ահազանգեր եմ ստանում Ախուրյանի համայնքից: Ըստ տեղեկությունների՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի օպեր Հ. Բ-ն երեկ ստացել է իրեն ամրակցված ծառայողական զենքը, շատ հուզական վիճակում թողել երկտող և անհետացել…
Մինչ այս պահը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել: ՀՀ ոստիկանություն, հերքեք կամ հաստատեք լուրը»: