Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջան քաղաքի բնակիչներից մեկը «Ֆեյսբուք»-ի «Դիլիջանցիք» խմբում գրել է քաղաքում չմաքրված փողոցների ու սառած ճանապարհի վիրավորված իր տղայի մասին՝ հրապարակելով երեխայի լուսանկարը: Դիլիջանցի մայրը գրել է․ «Երեխա ենք ուղարկում դպրոց, որ վնասված հետ գա՞, քանի որ չգիտեմ՝ ո՞ւր են համապատասխան մարմինները, որ ամբողջ Ջրհողերի ու դպրոցի ճանապարհը մաքրող տեխնիկա չկա, չասեմ նաև՝ մանկապարտեզի հայաթը։ Սուտի չմտնեք, ամպագոռգոռ խոսքեր գրեք, օրվա 10 ժամից ավելին աշխատանքի վայրում եմ ու չտեսա ոչ մի տեխնիկա»։ Գրառման տակ դիլիջանցիները նշել են, որ քաղաքում անտեր վիճակ է, Դիլիջանի փողոցները ձյան շերտից, սառույցից մաքրված չեն ու վիրավոր տղային մաղթել են շուտ ապաքինում»: