Search
Close this search box.

Պատշաճ սպասարկման համար քաղաքացիները Կադաստրի կոմիտեի գրասենյակ պետք է այցելեն զինվորականների ուղեկցությամբ

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պարզվում է` Կադաստրի կոմիտե / Cadastre Committee այցելության ընթացքում քաղաքացիներին պետք է ուղեկցեն բացառապես … զինվորականները:

Կադաստրի կոմիտեի գրասենյակում քաղաքացին առաջին հերթին վերցնում է հերթի կտրոնը և սպասում: Այսպես են վարվում բոլորը` ծերերը, մեծահասակները, հիվանդները, հաշմանդամները, հղիները, բժիշկները, բանասերները, ուսուցիչները, ճարտարագետները, սակայն ոչ զինվորականները: Ըստ Կադաստրի կոմիտեի աշխատակից Ս.է-ի, իրենց հիմնարկում զինվորականներին շատ են հարգում և բոլորին առանց հերթ սպասարկում: Կապ չունի, որ մոնիտորի վրա ձեր հերթի համարն է: Առանց հերթի պատուհանին մոտենում է քաղաքացիական հագուստով քաղաքացի (ըստ Ս.Է-ի, զինվորական է), այնուհետև` զինվորական հագուստով քաղաքացի (առերևույթ զինվորական է), հետո նորից «քաղաքացիական» զինվորական և այսպես շարունակ:

Հերթում սպասում են ծերերը, մեծահասակները, հիվանդները, հաշմանդամները, հղիները, բժիշկները, բանասերները, ուսուցիչները, ճարտարագետները և մնացածները:
Ստացվում է` պատշաճ սպասարկման համար, քաղաքացիները Կադաստրի կոմիտեի գրասենյակ պետք է այցելեն զինվորականների ուղեկցությամբ:
ՀԳ1. Եթե Կադաստրի կոմիտեում այդքան շատ են հարգում զինվորականներին, ապա ի՞նչն է խանգարում բոլոր զորամասերում Կադաստրի ներկայացուցչություն հիմնել:

ՀԳ2. Իսկ, եթե լուրջ, ապա չի կարելի հասարակության մի խավին հարգել, անարգելով մնացածներին:

Please enter a valid URL