Search
Close this search box.

Դատախազ եղբայրների կողմից քննիչին ծեծի ենթարկելու դեպքով քրեական գործ կա՝ մեղադրյալներ չկան

Դեռևս նախորդ տարի նոյեմբերի 20-ին դատախազ եղբայրների կողմից ծեծի էր ենթարկվել Քննչական կոմիտեի ավագ քննիչ Սուրեն Նազարյանը: Դեպքից անցել է ավելի քան երեք ամիս, սակայն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:

Նշենք նաև, որ դատախազների նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցնին, որ նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ դատախազ եղբայրների կողմից Քննչական կոմիտեի ավագ քննիչին ծեծի ենթարկելու դեպքով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը):

26-ամյա ավագ քննիչ Սուրեն Նազարյանը ծեծի է ենթարկվել դատախազներ, երկվորյակ եղբայրներ 32-ամյա Նարեկ և Հայկ Խաչատրյանների կողմից:

Դեպքից հետո քննիչը ստացած վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Please enter a valid URL