Search
Close this search box.

Ինչ են ահազանգում գյումրեցիները. Գյումրի համայնքի ավագանու անդամը տեղեկացնում է

Գյումրի համայնքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

Վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են` ընտանեկան, սոցիալական նպաստները, սոցիալական օգնությունը չես ստացել։ Նախկինում քաղաքացիները նպաստ ստանում էին յուրաքանչյուր ամսի 23-25 ընկած ժամանակահատվածում։ Այսօր ամսի 30-ն է,և այս պահի դրությամբ քաղաքացիները ոչինչ չեն ստացել։
Խստաշունչ ձմռան, կոմունալ վարձավճարների վերջնաժամկետի, նվազագույն ապրուստի պայմանների բացակայությամբ քաղաքացիները հայտվել են անելանելի վիճակում։

Ձեր երազած ԱՊԱԳԱՆ եկել է։

Please enter a valid URL