SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Եղիազարյանի դիմումի փաստով։
Վերջինս փետրվարի 22-ին Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ փետրվարի 19-ին List.am կայքում հայտարարություն է տեղադրել, որ վաճառում է իրեն պատկանող 8 հատ տարբեր տեսակի համակարգչային ծրագրեր ընթերցող սարքեր։
Փետրվարի 22-ին իրեն է զանգահարել ինչ-որ խանութի սեփականատեր, Կարեն անունով ներկայացած անձը և հեռախոսով փոխհամաձայնության են եկել ու նույն օրը, ժամը 19։00-ին, Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկում Կարենի ուղարկած անձը վերցրել է վաճառվող ապրանքը և հայտնել է, որ քիչ հետո կվճարի, սակայն խաբեությամբ վերցրել է նշված սարքերը և առանց վճարելու անհայտացել։
Ա. Եղիազարյանը Վանաձոր քաղաքի ավագանու անդամ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից։