Հայոց բանակի տոնի կապակցությամբ այսօր Ապարանի համայնքապետարանի ղեկավարությունը աշխատակիցների, վարչական ղեկավարների և համայնքի հոգևոր հայրերի հետ հարգանքի տուրք մատուցեցին Ապարանի զինվորական գերեզմանոցում` ծաղիկներ խոնարհելով հայրենիքի համար կյանքը զոհած մարտիկների շիրիմներին: