Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակում գտնվող հայտնի Սատիրայի թատրոնում հրդեհը սկսվել է կիրակի առավոտյան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Շենքի տանիքի տակից ծուխ է դուրս գալիս։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։
Հրդեհի մակերեսը կազմում է 200 քմ:
Այրվում են տանիքի գմբեթի փայտյա կոնստրուկցիաները, կրակը շարունակում է տարածվել; Տեղում աշխատում է 76 փրկարար և 21 միավոր տեխնիկա: