90-ականներին մեր հայոց բանակը ամենահզորն էր տարածաշրջանում, մինչեւ 2018 թվականը: Այսօր մեր հայոց բանակը ծնկի եկած է, ամենաթույլն է տարածաշրջանում: Այս մասին պատարագից հետո իր քարոզում ասաց Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը, որն այժմ ծառայություն է իրականացնում Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում:
«Ինչո՞ւ, ո՞ւր է մեր տղաների ոգին, ո՞ւր է Վարդանանց ոգին, ո՞ւր է հերոսների ոգին: Ես այսօր ցանկանում եմ, որ ամեն մի հայ ամեն օր գա Եռաբլուր, նայեն մեր տղաների գերեզմաններին, շիրմաքարերին, հուշարձաններին, որպեսզի չմոռանան իրենց կատարած սխրանքը: Սյն բանակը, որով հպարտանում էր հայ ժողովուրդը, այսօր չի հպարտանում։ Ինչու, որովհետեւ պարտություն է կրել, ոգին է թուլացել, հավատքն է կոտրվել: Եթե կա հայոց բանակ հզոր, ուրեմն կա հզոր պետություն: Եեկեք համախմբվենք մեր եկեղեցու շուրջ, մեր հավատքի շուրջ, ապաշախարենք ազգովի եւ մեղքերի թողություն ստանանք»,- ասում է նա:
Տեր Հովհաննեսը նշում է, որ այսօր մենք թղթի վրա աշխարհով մեկ աղերսում ենք խաղաղություն, որը չի լինելու:
«Վստա՛հ եղեք, դա չի լինելու, մենք մեր ուժով պիտի ապացուցենք, որ մենք հայ ենք ու քրիստոնյա:Աղոթենք, որ մեր Արցախի իշխանությունները, զինվորները, որոնք գերության մեջ են, վերադառնան: Եթե մենք ասում ենք, որ իրենք մեծ մեղքերի մեջ են, ապա ով է, որ մեղք չունի, Աստված ասում է՝ ով ապրում է, նա մեղք է գործում, բոլորս էլ մեղքի մեջ ենք, բայց մեր աչքի փուշը չենք տեսնում, ուրիշի աչքի գերանն ենք ասում:
Աստված ասում է՝ մարդ երկու տիրոջ չի կարող ծառայել, այսօր Հայաստան աշխարհն Աստծուն թողել է մի կողմ և պաշտում է նյութին: Եկեք քաջություն ունենանք, և մարդու երեսին ասենք իր սխալները, դա նշանակում է, որ մենք նրան սիրում ենք։
Եթե մենք համախմբվենք, վստահ եղեք, որ այս տարի՝ հուլիս-օգոստոսին, մենք կլինենք ազատագրված Արցախում»,- ասաց նա: