ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է ՀՀ բոլոր զինծառայողներին և քաղաքացիներին` Բանակի օրվա առթիվ։ Տեղեկությունը հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Զինակից եղբայրությունը դարեր շարունակ ամրացրել է սերտ կապերը ռուս և հայ ժողովուրդների միջև և այսօր ծառայում է որպես մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ապահովման կարևոր գործոն»,– նշված է շնորհավորական ուղերձում:
Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թ. հունվարի 6-ին ՀՀ նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվ. նոյեմբերի 20–ին ՀՀ Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվել է որպես ոչ աշխատանքային օր։ ՀՀ բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թ. նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։