Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․
Վերհիշենք:
Նորանկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն «ընդունվեց» 1995թ: Երեք տարի անց ՀՀ գործող ղեկավարը պաշտոնաթող եղավ:
Նորանկախ Հայաստանի երկրորդ Սահմանադրությունն «ընդունվեց» 2005թ:
Երեք տարի անց ՀՀ գործող ղեկավարը պաշտոնաթող եղավ:
Նորանկախ Հայաստանի երրորդ Սահմանադրությունն «ընդունվեց» 2015թ:
Երեք տարի անց ՀՀ գործող ղեկավարը պաշտոնաթող եղավ:
Ստացվում է, որ նորանկախ Հայաստանում Սահմանադրություններն «ընդունվում են» տաս տարին մեկ: Ընդ որում, յուրաքանչյուր Սահմանադրության «ընդունումից» երեք տարի անց ՀՀ գործող ղեկավարը պաշտոնաթող է լինում:
Այժմ 2024 թվականն է: Փաշինյան Նիկոլը ցանկանում է Սահմանադրություն փոխել: Մինչև փոխի, 2025 թվականը կգա: Դրանից երեք տարի հետո` 2028 թվականը:
Պատմությունը կկրկնվի:
Տպավորություն է` ինչ-որ մեկը նորանկախ Հայաստանի համար, տաս տարվա կտրվածքով, սցենարներ է գրում:
Ի դեպ, վատ սցենարիստ է` կրկնվում է: