«Այսօրվա բանակի վիճակը գնահատելը դժվար է, այդ հարցը պետք է տալ ՀՀ իշխանություններին, որոնք պարտավոր էին այս տարիների ընթացքում բանակի մարտական կարողությունները վերականգնել»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, ասել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ «Ակնհայտ է, որ եթե ինչ-որ բան էլ կատարել են, ապա կատարել են ուշացումներով, թերացումներով»,- նշել է նա։ Վերջինի խոսքով՝ նախկինում մեր բանակը եղել է հաղթանակած, տարածաշրջանում մրցունակ․ «Պառակտման պատճառով է, որ մենք պարտություն կրեցինք, բայց պարտությունը կրել է ոչ թե բանակը, այլ՝ այս իշխանությունների ղեկավարած պետությունը»